Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Նուշը` աշնանը

Նուշը` աշնանը

Նորիջի եւ Մեսսինի գիտնականները բացահայտել են նուշի նոր եւ յուրահատուկ հատկություններ: Նրանք հայտարարել են, որ առողջությունը պահպանելու համար նուշը պետք է ուտել հատկապես ցուրտ ամիսներին:

 

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով` նուշի փափուկ կեղեւի մեջ նյութեր են պարունակվում, որոնք բարելավում են արյան սպիտակ գնդիկների ունակությունները, եւ ոչնչացնում են վիրուսները:

 

Նուշը նաեւ բովված վիճակում է պահպանում իր հատկությունները: Այլ խոսքով` նուշը հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է մրսածության, գրիպի դեմ: Հիվանդանալու դեպքում` նուշն օգնում է արագ վերականգնվելուն: Գիտնականները ստուգել են նաեւ դիմադրողականության ռեակցիան սովորական` 2-րդ տիպի հերպեսի վիրուսի հանդեպ: Այդ վիրուսը դժվար է բուժվում, քանի որ կարողանում է դիմադրողականության համակարգին, այսպես ասած, «խաբել»:

 

Նուշի վրայի նուրբ կեղեւից պատրաստված էքստրակտը, սակայն, կարողացել է դրա հախից գալ: Այս մասին գրել է «The Telegraph» թերթը: Թե հատկապես ինչի՞ շնորհիվ է նուշը կարողանում օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներն ակտիվացնել` դեռ չի հաջողվել վերջնականապես պարզել: Սակայն գիտնականները կարծում են, որ դա հնարավոր է բացատրել նուշի մեջ եղած պոլիֆենոլներով, որոնք մեծացնում են արյան սպիտակ բջիջների զգայունությունը:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. kedr-o.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ